«Հայկական ժամանակ». Մե պուճուր նվեր Գագիկ Խաչատրյանից
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի՝ հիմա արդեն հայտնի «G» դասի «Մերսեդես» ջիփը նրան նվիրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ Գասպարյանի ոստիկանապետ դառնալուց օրեր անց:
Երեկ, երբ «Ժայկական ժամանակ»-ի թղթակիցը լուրի կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանից, նա հարցը լսելուց անմիջապես հետո հերքել է լուրը: Երբ մեր թղթակիցը տարակուսել է հանպատրաստից հերքման կապակցությամբ, դրանից հետո է միայն խոստացել ճշտել ու զանգահարել: Ըստ ամենայնի, ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղարը իր հիմնական պարտականությունը համարում է շեֆին ոչ այնքան ձեռնտու տեղեկությւոնները հերքելը, այլապես ինչպես կարող էր իմանալ, թե Խաչատրյանը ում, երբ, ինչ է նվիրել: Այնուամենայնիվ, Մանուչարյանն ավելի ուշ զանգահարել է և Գ. Խաչատրյանի անունից փոխանցել, որ «լուրը, իյարկե, չի համապատասխանում իրականությանը»: Հետաքրքիր կլիներ, եթե ասեր, որ համապատասխանում է իրականությանը . «Մերսեդեսը», որի մասին խոսվում է, կարող է արժանանալ 120-150 հազար դոլար:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ