«Հրապարակ». Ծեծկռտուք՝ գեներալ Մանվելի կողմնակիցների մասնակցությամբ
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը կապված է փետրվարի 12-ին այնտեղ կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ: Թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որն Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, որին սատարում է Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը: Ըստ թերթի աղբյուրների՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Զարզանդ Գրիգորյանի համար աշխատող մի քանի ակտիվիստների: Որոշ տեղեկություններով՝ նույնիսկ կրակել են նրանց ոտքերի տակ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ