«Հայկական ժամանակ». Գյումրիի Վարդանիկը կղեկավարի ՀՀԿ-ի Շիրակի շտաբը
Հայկական Մամուլ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կղեկավարի Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային նախընտրական շտաբը: Օերերս տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նիստ, որտեղ նա ընտրվել է խորհրդի նախագահ:
Ղուկասյանի տեղակալի կարգավիճակը ստացել են Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և մարզի քաղաքաշինական տեսչության պետ Ժորա Միքայելյանը: Մարզային խորհրդի նիստում քննարկվել են նաև նախընտրական հարցեր, մասնավորապես, թե կուսակցությունը քանի նախընտրական շտաբ է բացելու, որ տարածքներում, և որ շտաբը ով է ղեկավարելու: Վարդան Ղուկասյանը, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, հատուկ կարևորություն է տվել թիվ 34 ընտրատարածքում սպասվող պայքարին, որտեղ ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանը մրցակցելու է ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ