«Հայտարարություններ, որոնց համար ամաչեցի...»
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայտարարություններ, որոնց համար ամաչեցի...
1. Դատախազը իրավաբանների համահայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ նրանց ուսերին է ընկած Ցեղասպանութան պահանջատիրության բեռը (մոտավորապես): Ուզում էի մի լավ բեռ հիշել, որ ընկած է իր եւ իր իշխանության ուսերին, չգտա. հայտնաբերածս նրանց բիզնեսներն էին, շուրջպարերն ու վատնված միլիոնները, թխված քրեական գործերը... Մի հարցնող լինի՝ դուք չեք ամաչում էս դեմագոգիայի համար: Ձերը երկիրը թալանելն է, նրա արդարադատությունը խեղելը, գիտնականներին էլ՝ ազգի իրավունքները պաշտպանե՞լը: Կամ ձայններդ ինչու չէր լսվում հայ-թուրքական արձանագրություննների ժամանակ: Ինչու էիք ողջ թիմով մտել Գյուլի ու նրա խանումի հետույքը...
2. Ընթերցվեց Սերժ Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցութամբ.... Ցինիզմի գերադրական աստիճան, ճոռամաբանություն իրավունքից, ազատությունից, մոռանալով, որ մի երկու օր առաջ խորհրդատվության ժամանակ մի այնպիսի թատրոն տվեց, որի ժամանակ վազ էր տալիս Սահմանդրության վրա. էլ դատավորի կեցվածք ընդունեց ՎՊ բացահայտումների կապակցութամբ, էլ սպառնաց Իշխանին, որ նրա հարցերը կլուծի ՀՔԾ ձեռքերով, էլ որակում տվեց խորհրդարանական մեծամասնության սաստիկ «խղճով ու համոզմունքով» առաջնորդվող, քվեարկող ու ելույթ ունեցող ՀՀԿ «անկախ» պատգամավորների պահվածքին... Բայց նաեւ ասաց՝ ժողովրդավարությունը մի օրում չի կառուցվում, մի խուսքով ասաց՝ հույս չունենաք, որ իմ օրոք ժողովրդավարություն տեսնելու եք, գործող Սահմանադրություն տեսնելու եք:
Իսկապես ամաչեցի, շատ ամաչեցի...
Գերմանիայի նման պետությունից, նրա մթնոլորտից, նրա պետական այրերի մտածողությունը լսելուց հետո այստեղ գալ ու այսպիսի մակարդակ տեսնելը, խոստովանեմ, շոկային է...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան