«Հայկական ժամանակ».Ծառուկյանի հնազանդեցումը սկսված է
Հայկական Մամուլ
Ինչպես գրում է Հայկական ժամանակը՝ «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում ամենաուղիղ ձևով սպառնաց Գագիկ Ծառուկյանին և վերջինիս ղեկավարած կուսակցությանը։ ԱԺ–Կառավարություն ավանդական հարցուպատասխանից հետո վարչապետը կարճատև բրիֆինգի ժամանակ հայտարարեց հետևյալը. «Այն քաղաքական ուժերը, ովքեր մեզ հետ կհամագործակցեն, համոզված եմ, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի, կհայտնվեն կոտրած տաշտակի առջև»։ «ՀԺ»–ի հարցին՝ կոտրած տաշտակի սպառնալիքը ԲՀԿ–ի՞ն էր ուղղված, վարչապետը պատասխանեց. «Ես կարծում եմ նոր առիթ եմ ձեզ համար տալիս տասնյակ հոդվածներ գրելու։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել»,– ասաց Տիգրան Սարգսյանն ու հեռացավ։ Բացի հեռակա կարգով ու բավականին կոշտ տոնայնությամբ արված հայտարարությունից, Ծառուկյանին հնազանդեցնելու ուղղությամբ երեկ արդեն գործնական քայլ է արվել։ ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել Կոտայքի մարզում։ Ստուգումները կրում են լայնամասշտաբ բնույթ՝ մարզպետարան, համայնքներ և այլն։ Ծառուկյանի խնամին՝ ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Մուրադ Գուլոյանը, որի որդին Աբովյանի քաղաքապետն է, երեկ արդեն եկել էր վարչապետի «դուռը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ