Մեր պարտքն է օգնել՝ բացահայտելու կոռուպցիայի ցանկացած երևույթ
Բլոգոսֆերա
Լևոն Բոշիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի շուրջ քաղաքական զարգացումները, կարծես թե լավ հնարավորություն են ստեղծում երկրում կոռուպցիայի դեմ պայքարը խոսքից գործի վերածելու, իրական հարթություն տեղափոխելու առումով: Քանի որ կոռումպացված չինովնիկը մեզանում հիմնականում ասոցացվում է պետական պաշտոնյայի, իշխանավորի հետ, ապա բնական է, որ չենք վստահում իշխանությանը: Երբ իշխանությունը կամք է դրսևորում, ապա ողջունելի է և, եթե մենք մեր իրականությունում ցանկանում ենք ինչ-որ բան փոխել, դրական տեղաշարժի համար գոնե նման պահերը կարելի է օգտագործել ի շահ ժողովրդի: Եվ այս հարցում յուրաքնչյուրն իր ներդրումը կարող է ունենալ՝ լինի ընդդիմադիր գործիչ, իշխանավոր, թե անգամ քաղաքականության հետ կապ չունեցող որևէ մեկը: Պետք է բոլորիս պարտքը լինի՝ ահազանգել, օգնել բացահայտելու կոռուպցիայի, կաշառակերության ցանկացած երևույթ, պետական ունեցվածքի յուրացման, պաշտոնական դիրքի չարաշահման յուրաքանչյուր դեպք: Առավել ևս ընդդիմության, որն իր գործունեությամբ հենց այդ հարցերն է վեր հանում:
Մեզ մնում է հուսալ, որ իշխանության բարի կամքի այս դրսևորումը չի դառնա միայն որպես ձևական պոռթկում և դրական զարգացումները առաջիկայում երկար սպասել չեն տա»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան