«Ամեն պարապ փուչիկ անկախ իրենից «աստղ» չի դառնա»
Բլոգոսֆերա
Նվարդ Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այո, որակ ստանալու համար պիտի կրճատումներ լինեն: Թող ամեն մեկն իր գործով վերջապես զբաղվի: «Սուտի» մի քանի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր աստղային առօրյայից կկտրվեն ու կգտնեն իրենց իրական տեղը այս կյանքում: Ամեն պարապ փուչիկ անկախ իրենից «ԱՍՏՂ» չի դառնա՝ փողոցից եթերում հայտնվելով, կամ նրանց «ավելի գիտակից» մասը չի գրոհի Թատրոնի և Կինոյի ինստիտուտի դերասանական բաժինը՝ հետագայում «կինոյի մեջի տղեն կամ աղջիկը» դառնալու հույսով...
Մի արժեզրկեք մեր մասնագիտությունները: Մենք 4-6 տարի սովորում ենք, որ դառնանք պրոֆեսիոնալ և իրավունք ստանանք աշխատելու արվեստի, հեռուստատեսության և շոու-բիզնեսի ՇԱՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ոլորտներում:
Հավատացեք, եթե այժմ կրճատումներ են հեռուստատեսություններում, ուրեմն այդպես է պետք: Ավելի լավ է՝ մի քանի հոգի ազատվեն աշխատանքից, քան ինքնահաստատվեն մի ամբողջ ազգի դեգրադացման գնով...»։
Կից նյութը՝ այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան