Ընդունելություն ՆԱՏՕ-ի ՀՀ առաքելությունում ՀՀ Զինված Ուժերի 20-ամյա հոբելյանի առիթով
Արտաքին Քաղաքական
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը կազմակերպել էր ընդունելություն ՀՀ Զինված ուժերի ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով, այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքէջից:
Ընդունելությունը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Եդիգարյանի և առաքելության ռազմական ներկայացուցիչ, փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի անունից:
Ընդունելությանը ներկա էին ՆԱՏՕ-ում հավատարմագրված Դաշինքի և գործընկեր պետությունների մշտական ներկայացուցիչներ, դեսպաններ, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնականներ, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ղեկավարներ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ, Եվրոպայում Միացյալ Դաշնային Զորքերի հրամանատարության, առաքելությունների ռազմական ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում