Թաղային հեղինակությունների խայտառակ պահվածքը
Բլոգոսֆերա
Հասմիկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր հյուր է գնացել ծանոթներիցս մեկին և այն, ինչի ականատես եղա այնտեղ, պարզապես զզվելի է:
Նախախորհրդարանն իր աջակիցների խմբով Երևանում և նրա մերձակա շրջաններում ամենօրյա իրազեկման երթեր է անցկացնում՝ հուլիսի 12-ին ժամը 19:30-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մասին:
Այսօր էլ բացառություն չէր:
Նրանց խումբը դրոշներով փորձեց մտնել երևանյան բակերից մեկը, բայց թաղային հեղինակությունները չթողեցին նրանց խաղաղ կերպով հայտարարել հանրահավաքի մասին և սկսեցին գոռալ, ձեռքով-ոտքով խոսել հետները,մունաթ գալ: Երթի մասնակիցներն էլ, տեսնելով որ սրանց հետ խոսել չի լինի, թողեցին և հեռացան: Տեսանյութում ամեն ինչ երևում է: Դատեք ինքներդ:
Եվ հենց այս թաղային հեղինակությունների ձեռքում է ամեն բան: Նրանք են որոշում մեր ապագան, նրանց թեթև ձեռքով ընտրություններն այս արդյունքն ունեցան»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան