Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունը կասեցվել է նաև այս տղաների շնորհիվ
Բլոգոսֆերա
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզապես ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ, որի մասին պետք է բոլորը իմանան... Հունիսի 4-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունը կասեցվել է նաեւ այս տղաների շնորհիվ՝ Պետրոսյան Ռոման, Պողոսյան Ջոն, Ավագյան Վահե: Զորամասում նրանց բոլորը դեմքով են ճանաչում: Տղաները մի քանի օրից կզորացրվեն, բայց հունիսի 4-ը այլեւս հավերժ դրոշմված է նրանց հիշողության մեջ: Նրանք կորցրեցին իրենց ընկերոջը՝ Հրաչ Սարգսյանին, որ առաջինն էր նկատել հակառակորդին եւ խուճապի չէր մատնվել. կրակ բացելով՝ Հրաչը հարվածը վերցրել էր իր վրա: Տղաները նրա արարքը մեկ բառով են բնորոշում՝ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Կարդացիք? լավն էր? դե տարածեք այն, թող բոլորը իմանան մեր հերոս տղերքին!!!»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան