Սիրիայի ընդդիմադիրները առաջարկել են Ռամադանի ընթացքում խաղաղություն կնքել
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմությունը նախագահ Բաշար Ասադին առաջարկել է Հոմս քաղաքում դադարեցնել մարտական գործողությունները մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում. այս մասին գրում է Reuters-ը` հղում կատարելով Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ջարբին:
Ժամանակավոր խաղաղությանը վերաբերող այլ մանրամասներ Ջարբը չի հայտնել։ 2013-ին Ռամադան ամիսը համընկնում է հուլիսի 9-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածի հետ:
Կառավարական բանակը Հոմսում Հիզբոլլահ շարժման գրոհայինների հետ մարտական գործողություններ է իրականացնում քաղաքից ապստամբներին դուրս մղելու համար:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը