Վրացի զինծառայողներն օժտված են բարձր արհեստավարժությամբ. ԿՀՎ–ի ղեկավար
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության շտաբ-կայանում հանդիպել է այդ գերատեսչության ղեկավար, գեներալ Դևիդ Պետրեուսի հետ, հայտնում է Грузия Online-ը։
Սաակաշվիլին ու Պետրեուսը քննարկել են փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցերը։
«Հպարտ եմ Իրաքում ու Աֆղանստանում վրացի զինծառայողներին ղեկավարելու համար», – հայտարարել է Դևիդ Պետրեուսը։
Վերջինս ընդգծել է, որ վրացի զինծառայողներն օժտված են բարձր արհեստավարժությամբ և քաջությամբ, ինչում նա անձամբ է համոզվել:
Սաակաշվիլին իր հերթին հաստատել է Աֆղանստանում վրացական զինվորական կոնտինգենտի ուժեղացումը, ինչը կծառայի վրացական բանակի ամրապնդմանը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ