Եթե պատերազմ լինի
Բլոգոսֆերա
«Եթե պատերազմ լինի նախ և առաջ մենք, հայերս, միայն մեր վրա պետք է ապավինենքԵթե պատերազմ լինի պետք է դաս քաղենք անցյալի փորձից ու սխալներից:Եթե պատերազմ լինի պետք է մոռանանք մեր ներազգային պառակտումը ամենատարբեր խնդիրների մասին: Եթե պատերազմ լինի պետք է հավատանք երկրի ղեկավարին ու կանգնենք նրա կողքին: Եթե պատերազմ լինի օլիգարխները պետք է գործեն միայն ու միայն ի շահ ժողովրդի ոչ թե սեփական ու մասնավոր պահանջմուքնների: Եթե պատերազմ լինի բանակում պետք է կարգ ու կանոն լինի, փոխադարձ հարգանք ու նվիրվածությունԵթե պատերազմ լինի պետք է մայրերը դողան ամեն մի նորածին մանկան համար՝ չթողնելով նրանց բախտի քմահաճույքին թողնելով մանկատներումԵթե պատերազմ լինի պետք է օտարությունից վերադառնան դրսում օրվա հաց վաստակող մեր տղամարդիկ ու կանգնեն իրենց ընտանիքների կողքինՈւ ամենակարևորը: Եթե պատերազմ լինի ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՆՔ:
Հ.Գ Հետ եմ նայում ու մտածում, մի՞թե պարտադիր պատերազմ պետք է լինի, որ նշված բոլոր կետերն իրականություն դառնան….»:
Գրառումը` Աղասի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան