«Ռուսաստանը համը հանել է»
Բլոգոսֆերա
Կարմեն Դավթյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Էդ նախկին Կովալենկոյին ասեք, որ գնացել ես ձեր տուն, «գոու հոմումդ» էլ խելոք սթրվի, քեզ հեչ էստեղ չէինք նկատում: Կամ ավելի շուտ՝ նկատում էինք, որովհետեւ հենց իր հետ՝ դեսպանատանն աշխատող իր գործըկերներն էին մեզ պատմում, թե ինչով են զբաղված իրենք Հայաստանում, չարժե ասեմ... ամեն բան առնչվում էր «լվացքին» ու «լվացքատանը»:
«Դոսյայակերպ» յուրյանց գոյությունը մի կողմ թողնելով արձանագրենք:
Եվրոպայի հետ մենք ուզում ենք ասոցացվել ոչ միայն այն պատճառով, որ մեր արժեհամակարգը եվրոպականն է բեսամթ, եւ կամ էլ գիշերները չենք քնում Յուրոփի սիրում աչքերի ու շարմաղ բոյի պատճառով, այլ որ շատ՝ անչափ շատ զզվել ենք Ռուսաստանից, հոգնել ենք ցմրուր:
Եւ որ անգամ Եվրոպան իրեն թույլ տա մեկ միլիարդի զենք վաճառել Ադրբեջանին, որպեսզի մեզ վրա Ադրբեջանը կրակի այդ զենքով՝ «սմերչի» տեղում բոլորիս, ռուսական զնվորներին էլ ներառյալ:
Եթեանգամ դոնորների համաժողովի փոխարեն Եվրոպան տանի մեր գազի ողջ ակտիվները՝ ինչ-ունենք չունենք «գույք պարտքի դիմաց անի», մենք չենք նեղանա Եվրոպայից, որովհետեւ սույն Յուրոփը.
ա/Մեր շատ ռազմավարական ընկերը չէ:
բ/Մենք իր հետ նույն ՀԱՊԿ համակարգում չենք:
գ/Իր ռազմաբազաները մեզանում քառասունինը տարով չեն:
դ/Ինքը ԵԱՀԿ Միսկի խմբում ամբողջովին, ինչպես Ռուսաստանն է ներկայացված, այդպիսին չէ, որպես Ղարաբաղի հարցը առանց մեկ միլիարդանոց զենքի' խաղաղ ճանապարհով կարգավորող համանախագահ:
Հիմա, եթե անգամ ՀՀ իշխանությունները որոշեն, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, ռուսները պետք է իմանան' մեր մենթալ պլանն այլեւս չի համապատասխանում ռուսական մենթալ պլանին:
Զի ռուսաստանը համը հանել ա:
Հանելա միշտ: Բայց էս անգամ՝ մի ուրիշ ձեւ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան