Դոնալդ Տրամփը սատարում է Միտ Ռոմնիին
ԱՄՆ
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամփը երեկ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին։
«Միտը համառ, խելացի ու խորաթափանց քաղաքական գործիչ է։ Նա երբեք թույլ չի տա, որ ԱՄՆ–ը կանգնի վտանգի առաջ», – ասել է միլիարդատերը՝ խոսելով ի պաշտպանություն Ռոմնիի։
Հայտարարությունը նա արել է Նևադա նահանգի հյուրանոցներից մեկում, որտեղ ներկա են գտնվել Միտ Ռոմնին և նրա կինը, հաղորդում է Lenta.ru–ն։
Կիրակի օրը Նևադայում անցկացվելու է հանրապետականների կուսակցական ժողով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)