Եգիպտոսի ժամանակավոր նախագահը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետները
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հուլիսի 8-ին նշանակել է երկրում խորհրդարանական և նախագահական ընտրություննների անցկացման օրը: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, դրանք կայանալու են 2014-ի սկզբին:
Համաձայն սահմանադրական հռչակագրի, որը ստորագրել է Մանսուրը, առաջինը կայանալու են խորհրդարանական ընտրությունները, որոնք կնշանակվեն գործող սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հանրաքվեից հետո:
Associated Press-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուց 2 ամիս անց, այսինքն՝ 2014թ. հունվարին: Չնայած գործակալությունը չի բացառում, որ դրանք կարող են կայանալ նաև փետրվարի կեսին: Իսկ նախագահական ընտրություննները ակնկալվում է անցկացնել խորհրդարանականից մեկ շաբաթ անց:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը