Հոգածություն սահմանամերձ գյուղի նկատմամբ
Բլոգոսֆերա
Գագիկ Մամուլյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
««ՓՄՁ ԶԱԿ»-ի և Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի համագործակցության առաջին պտուղները
Ես, լինելով ծնունդով Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից, անակնկալի եկա ու հաճելիորեն զարմացա՝ տեսնելով, որ Հայաստանի հանրապետությունում կա մի կազմակերպություն, որը հոգածություն է ցուցաբերում սահմանամերձ մեր գյուղի նկատմամբ, որը իմ կարծիքով ու խորին համոզմամբ միշտ գտնվել է պետական հոգածությունից դուրս:
Այդ կազմակերպությունը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն(SME Development National Center of Armenia)» կազմակերպությունն է, որի ակտիվ աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր գյուղական համայնքներում. մասնավորապես Բագրատաշեն գյուղում վերոնշյալ կազմակերպության տնօրեն Վարազդատ Կարապետյանի ջանքերով տեղադրվել է 2 «Զենիթ» տիպի հակակարկտային կայաններ, որի արդյունավետությունն արդեն այս տարի զգալի եղավ համայնքի համար, 1400 մ երկարությամբ խողովակաշար, որի կիրառման արդյունքում հնարավոր եղավ ոռոգելի դարձնել մոտ 50 հա հողատարածք, որը անջրդի լինելու պատճառով երկար տարիներ անմշակ էր, իսկ այժմ դրանից մոտ 20 հա-ի վրա հիմնվել է երիտասարդ այգիներ:
Որպես Բագրատաշենցի, իմ և մի շարք Բագրատաշենցիների կողմից խորին շնորհակալություն եմ հայտնում «ՓՄՁ ԶԱԿ»-ին՝ ի դեմս տնօրեն Վարազդատ Կարապետյանի, նման աջակցության համար ու հույս հայտնում, որ այդ համագործակցությունը կլինի շարունակական»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան