Ահաբեկչություն Բեյրութում՝ Հիզբոլլահ-ի թաղամասում. կան զոհեր
Մերձավոր Արևելք
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային ծայրամասում հզոր պայթյուն է որոտացել: Կան վիրավորներ և զոհեր, չնայած զոհերի քանակի մասին լուրերը դեռևս հակասական են: Ըստ առկա տեղեկությունների՝ կա 2 զոհ, որոնցից մեկը 7-ամյա երեխա է: Այս լուրերը հաստատել է ոստիկանությունը: Մեկ այլ աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ զոհերի քանակը շատ ավելին է. տեղեկացնում է AFP-ն:
Զգալի վնաս է հասցվել մոտակայքում գտնվող մեքենաներին և շինություններին:
Ականապատ մեքենան պայթել էր արմատական Հիզբոլլահ շարժման հենակետ համարվող թաղամասում, ուր կան ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական օբյեկտներ:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել, սակայն ենթադրվում է, որ դրա հետևում կանգնած են սիրիացի ապստամբների կողմնակիցները:
Նշենք, որ Հիզբոլլահ շարժման հազարավոր գրոհայիններ մարտնչում են Սիրիայում՝ նախագահ Բաշար Ասադի ուժերի կողքին:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը