Ռուսաստանի անազնիվ խաղերը` Ղարաբաղի և Հայաստանի թիկունքում
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեռևս իր նախագահության շրջանում Դմիտրի Մեդվեդևն արդեն ,,լուծել,, էր Ղարաբաղի հարցը՝ հավաստիացնելով Իլհամ Ալիևին, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Ղարաբաղն ունենա ինքնիշխանություն՝ դուրս Ադրբեջանի կազմից: Հենց այս խոստումն էլ Ադրբեջանին մերձեցրել էր Ռուսաստանին: Հիշենք վերջին երկու տարվա Ռուսաստան-Ադրբեջան շփումներն ու համատեղ-գործընկերային կապերը, այն շրջադարձը, որը տեղի ունեցավ այս երկու երկրի հարաբերություններում: Ռուսաստանի որոշ քաղաքական շրջանակներում և մասնավորաբար պետդումայում վաղուց էին խոսում Մեդվեդև-Ալիև պայմանավորվածությունների մասին: Ստանձնելով իշխանությունը, Պուտինը, ըստ ամենայնի, շարունակեց Մեդվեդևի քաղաքականությունը: Ավելի ճիշտ, Մեդվեդևն էր իրականացնում պուտինյան ծրագիրը: Այնպես որ, Ադրբեջանին զենք վաճառելը մտնում է այդ ծրագրի մեջ և մեկ անգամ ևս հաստատում է, որ Ռուսաստանի վարում է աղվեսային քաղաքականություն՝ հանդիսանալով տարածաշրջանում Հայաստանի թիվ մեկ թշնամին: Սա, խնդրում եմ, չընդունել սոսկ որպես հուզական պոռթկում: Վերջին տարիներին արձանագրված Ռուսաստանի հակահայկական քայլերը, տարբեր միջազգային ատյաններում ոչ հայանպաստ դիրքորոշումները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը հետևողականորեն մղվում է դեպի Հայաստանի թուլացումն ու ստրկացումը՝ շահարկելով ղարաբաղյան խաղաթուղթը: Ավելին, Ռուսաստանի գերխնդիրն է Հայաստանի հայաթափման միջոցով հասնել տարածքում իր հզոր ռազմաբազայի ձևավորմանը, Ադրբեջանի հետ սիրախաղերին, որոնք էլ հնարավորություն կտան Կրեմլին Իրանի և Թուրքիայի հարևանությամբ ստեղծել բուֆերային գոտի և խաղալ երկակի խաղ՝ այսպիսով խաթարելով Ադրբեջան-Թուրքիա հզոր ալյանսի ձևավորումը: Սիրախաղեր տալով Ադրբեջանի հետ և լուծելով իր համար կենսական խնդիրներ, Ռուսաստանը ձգտում է ստանձնել Արևելքի ոստիկանի դերը, ինչին Հայաստանը միշտ կարող է խոչընդոտ լինել՝ ունենալով հզոր Սփյուռք...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան