«Հայոց աշխարհ». Չի կարող հանցագործություն համարվել
Հայկական Մամուլ
Ըստ «Հայոց աշխարհ» օրաթերթի՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 25–ին միաձայն որոշում է կայացրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող հանցագործություն համարվել Թուրքիայում։
Դատարանը մեղավոր է ճանաչել թուրքական իշխանություններին՝ թուրք պատմաբան Թաներ Աքչամին հալածելու համար։ Դատարանի որոշումը փաստում է, որ Թուրքիայի իշխանությունները բազմիցս խախտել են թուրք պատմաբանի խոսքի ազատության իրավունքը՝ Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 10–րդ հոդվածը։
Նշենք, որ թուրք պատմաբանը հայց էր ներկայացրել թուրքական իշխանությունների դեմ՝ պնդելով, որ վերջինս իր վրա ճնշումներ է գործադրում Հայոց ցեղասպանության հարցը հիշատակելու համար»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ