Իրանը նոր արբանյակ է բաց թողել տիեզերք
Իրան
Իրանը «Naveed» անունով նոր արբանյակ է բաց թողել։ Նշվում է, որ սարքը գտնվելու է ուղեծրի 250 և 370 կմ հատվածում և ծառայելու է տարբեր նպատակների, այդ թվում՝ գիտական. արբանյակը հետևելու է եղանակային երևույթներին և նախազգուշացնելու է բնական աղետների մասին, հաղորդում է BBC Russian–ը`վկայակոչելով իրանական անգլալեզու պետական Press TV հեռուստաալիքը։
Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին հայտնել է, որ արբանյակի արձակումն ընթացել է առանց խնդիրների։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ