Ինչու՞ է լռում ընդդիմադիր դաշտը
Բլոգոսֆերա
Մուշեղ Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Փորձում եմ գտնել «Ինչու՞ է լռում ընդդիմադիր դաշտը» հարցի պատասխանը։
Ուսումնասիրեցի Սպինոզայի «Բարոյագիտությունը», Նիցշեի «Բարուց և չարից անդինը» և Ժ․ Լիպարիտյանի ստեղծագործությունները։
Ուսումնասիրությունս ցույց տվեց, որ ընդդիմությունը գիտակցում է վերջին օրերին Կրեմլից և շրջակա միջավայրից հնչող ուղերձների լրջությունը։
Այդ ուղերձները մատչելի լեզվով նշանակում են - «Խելոք մնացեք, թե չէ աչքներիդ թայը կհանենք»:
Քանի որ ընդդիմության առաջնորդների խելքը ավելին է, քան պահանջվում է ռուսական դեսպանության մոտ բողոքի ակցիա անցկացնելու, կամ որևէ այլ կերպ ըմբոստություն դրսևորելու համար, նրանք նախընտրում են դարերի խորքից եկող ամենախելոք պահվածքը․
Այն է՝ սուզվել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան