«Հրապարակ». Նոր կոալիցիա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ ընդլայնված կոալիցիայի գաղափարն իջեցվել է հենց Բաղրամյան 26-ից, և լուսանցքում հայտնված քաղաքական դեմքերի, այդ թվում՝ Պարույր Հայրիկյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ակտիվացումը վերջին շրջանում և ՀՀԿ-ի հետ համագործակցության առաջարկներն ամենևին ինքնաբուխ չէն: Ի դեպ, խոսվում է, որ այս նպատակով առաջիկայում դեռ նոր-նոր արխիվացված ուժեր և անհատներ ասպարեզ կգան, ինչպես, օրինակ, Արշակ Սադոյանը, Հայկ Բաբուխանյանը, Յուրի Մանուկյանը և այլք: Սակայն ասում են, որ այս մարդիկ Սերժ Սարգսյանի համար ընդամենը «ստրախովկա են»: կախված ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ընթացքին, Սերժ Սարգսյանը կամ կկազմի այդ կոալիցիան, կամ այս մարդկանց կուղարկի այնտեղ, որտեղից եկել են»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ