Ինչո՞ւ են թանկանում տաքսիներն ու տրանսպորտային միջոցները, եթե...
Բլոգոսֆերա
Մանվել Կոստանդյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մեքենայիս գազը թանկացել է մոտավորապես 300-ից 500դրամ, բայց մեկ անգամ լիցքավորելու դեպքում, որով էլ քշում էի 200 կիլոմետրից ավել: Հիմա երեկ լիցքավորել եմ 3200 դրամի գազ, որն էլ բաժանում եմ 200կմ ստացվում է ամեն կիլոմետրի դիմաց վճարում եմ 16 դրամ: Ավելացնեմ , որ մեքենայիս շարժիչը 2.5 և 177 ձիաուժ , 4*4 լիաքարշ է բնականաբար ծախսվում է մաքսիմալ պայմաններում: Հիմա հարց է արաջանում' ինչու են թանկանում տաքսիներն ու տրանսպորտային միջոցները, եթե մեկ կիլոմետրի դիմաց ծախսվում է 16 դրամ: Մեկ կիլոմետրի մեջ թանկացել է ընդամենը 2 -ից 3 դրամ , բայց միանգամից էնպես թանկացնում են , որ աբսուրդի է վերածվում էս ամենը: Հիմա հարց' որքան է շահում տաքսի սերվիսի ղեկավարը ..... նախկինում ծախսում էր 14 դրամ, շահում' 86 դրամ , իսկ հիմա ծախսում է 16 դրամ, շահում' 134 դրամ: Սկսվելա կրկնակի գերշահույթ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան