«Սահման պահողը ոչ թե Լիսկան է, այլ` Բուդաղյան Արտակը»
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարծում եմ, որ մեր երկրում չի գտնվի որևէ մեկը, ով կհավատար, թե Լիսկան անմեղ էր, իսկ Բուդաղյան եղբայրները՝ զինված ահաբեկիչներ: Կարծում եմ նաև, որ չի գտնվի որևէ զինվորական, ով կարդարացնի Լիսկային և կդատապարտի Բուդաղյաններին: Հասկանալի է նաև որ Սյունիքում հարց լուծողը Լիսկան է/էր, և վաղն էլ, մյուս օրն էլ Սերժին պետք են նրա ծառայությունները: Բայց եթե վաղը կրտսեր Ալիևն այնուամենայնիվ որոշի հարձակվել, ապա սահման պահողը լինելու է ոչ թե Լիսկան, այլ Բուդաղյան Արտակը և նրա նմանները: Եվ այս պայմաններում ինչով են առաջնորդվում իշխանությունները՝ մեղադրանք առաջադրելով Արտակ Բուդաղյանին, արդեն դժվարանում եմ հասկանալ: Չի կարող չէ՞, ողջ իշխանական վերնախավը լինել անմեղսունակ…»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան