ԵվրոՊՐՈ–ներն ուղղված են Ռուսաստանի դեմ. Պուտին
ԱՄՆ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Սառը քաղաքականություն» վավերագրական ֆիլմաշարում հայտարարում է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայումն ուղղված է Ռուսաստանի դեմ։
Այդ հակահրթիռային համակարգերը միանշանակ նպատակ ունեն չեզոքացնելու Ռուսաստանի միջուկային պոտենցիալը, քանի որ ռադարները, որոնք տեղակայված են Ռուսաստանի սահմաններին և հակահրթիռային համակարգերը կարող են հասնել մինչև Ուրալ, որտեղ կենտրոնացված են մեր միջուկային թափոնները», – ասել է Պուտինը։
ՌԴ վարչապետը նշել է, որ Ռուսաստանն Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից վտանգ չի տեսնում, հաղորդում է РОСБАЛТ–ը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)