Սաուդյան արքայադստերը մեղադրում են մարդկանց ստրկության ենթարկելու համար
Մերձավոր Արևելք
Սաուդյան արքայադստերը մեղադրում են ԱՄՆ-ում մարդկանց ստրկության ենթարկելու համար: Նրան սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում. գրում է Associated Press-ը: Մեշաել Ալայբանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նրա նախկին սպասուհին, ով Քենիայի քաղաքացի էր, դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Ալայբանը իրեն բռնի ուժով էր պահում Կալիֆորնիայի իր տանը և ստիպում էր աշխատել: Այս կնոջը արքայական ընտանիքը վարձել էր 2012թ.-ին՝ Քենիայում: Ժամանելով Սաուդյան Արաբիա` նրանից վերցրել էին անձնագիրը և արգելել էին հեռանալ: Դատավորը 5 մլն դոլարի չափով գրավ է նշանակել արքայադստերը՝ մինչև դատը ազատ արձակելու համար: Նրան GPS սարքավորում են կցել և արգելել են լքել պետության տարածքը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը