ՄԱԿ-ի ներկայացուցիչները քիմիական զենքի շուրջ բանակցություններ կվարեն Դամասկոսում
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ընդունել են Սիրիայի իշխանությունների առաջարակը Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման հարցի շուրջ Դամասկոսում բանակցություններ վարելու մասին. գրում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով ՄԱԿ-ի պաշտոնական էջին:
Սիրիայի կառավարության հետ բանակցելու կժամանի Սիրիայում հնարավոր քիմիական զենքի կիրառման հարցերով ՄԱԿ-ի հատուկ առաքելության ղեկավար Օկե Սելսթրեմը, ինչպես նաև` ապառազմականացման հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Անժելա Քեյնը:
Պլանավորվում է, որ բանակցությունների ընթացքում նրանք Սիրիայի իշխանությունների հետ քննարկելու են ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում քիմիական զենք կիրառելու ապացույցներ գտնելու համար լիարժեք հետաքննություն անցկացնելու հնարավորությունը:
Վերջին ամիսների ընթացքում Սիրիայի կառավարական բանակն ու ապստամբական խմբավորումները փոխադարձաբար մեղադրում են միմյանց քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական զենք կիրառելու համար:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը