Հաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածությունները Գիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակել 10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվի Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել 

Ստյոպա Սաֆարյանը «նեղել է» Հունգարիայի ԱԳՆ-ի դիվանագետներին

Բլոգոսֆերա

«Հուլիսի 10-ին տարբեր երկրներից մասնակիցների մեր խմբով այցելեցինք Հունգարիայի ԱԳՆ՝ հանդիպելու բավականին բարձրաստիճան դիվանագետների հետ: Տեղեկատվության համար ասեմ, որ դասախոսելու հրավիրված բանախոսները մեր խմբին առավել խոր եւ համակարգված տեղեկատվություն էին տալիս, թե ինչպե՞ս են աշխատում ԵՄ հաստատությունները եւ ի՞նչ ներքին խնդիրներ ու միտումներ կան եվրոպական ընտանիքում:

Եւ, բնականաբար, քանի որ կուրսի կազմակերպիչը հունգարական ինստիտուտ էր, հենց այդ երկրից էինք առաջին հերթին լսում ԵՄ ներքին խնդիրների, ԵՄ ինստիտուտներ-անդամ պետություն հարաբերությունների ու ամեն ինչի մասին: Բնականաբար, ինքս շատ էի սպասում հատկապես այս մի հանդիպմանը ԱԳՆ-ում՝ օգտագործելու առիթն ու հարցեր ուղղելու անցած տարի օգոստոսին Հունգարիայի կառավարության կողմից ադրբեջանցի ոճրագործի արտահանձնման խայտառակ պատմության վերաբերյալ:

Նախորդ օրը դա փորձեցի անել Հունգարիայի խորհրդարանի Եվրոպական հարցերի հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ: Բայց, ինչպես նկատեցի, հանդիպման եկած բանախոսները որքան էլ հետարքիր եւ բանիմաց փորձագետներ են իրենց ոլորտում, ամենեւին կոմպետենտ չեն բացատրություններ տալու ու լուծումներ առաջարկելու համար: Ուստի սպասում էի ԱԳՆ պաշտոնյաների հետ հանդիպմանը:

Հունգարիայի ԱԳՆ-ում մեզ երկու բարձրաստիճան դիվանագետ ընդունեցին (ցավոք, չունեմ իրենց թույլտվությունը նրանց անունները հնչեցնելու համար, ինչի պատճառով էլ չեմ բացահայտում նրանց ինքնությունը): Առաջին բանախոսի 1 ժամանոց երկար ներածական խոսքից ու ընկերներից մի երկուսի հարցուպատասխանից հետո վերջապես ուղղեցի հարցս. «Ինչպե՞ս է Հունգարիայի կառավարություն պատրաստվում լուծել հայ-հունգարական հարաբերություններում այս ճգնաժամը, որն առաջացել է նրա քայլի արդյունքում եւ լուծումն էլ նա պետք է տա»: Պաշտոնյան սփրթնեց (հունգարացի ընկերնեիցս մեկը նախորդ օրը խորհրդարանոմ ասաց, որ այդ դեպքից հետո իրենց դիվանագետները ներքին դիսկոմֆորտ են զգում, երբ իմանում են, որ խմբում հայ կա, առավել քան վատ են զգում այդ հարցը լսելիս), հանկարծ հիշեց, որ ինքը ուշանում է եւ չի կարող պատասխանել, եւ լավ կլինի, որ հարցն ուղղեմ հաջորդ բանախոսին:

Բարեբախտբար հաջորդ պաշտոնյան ավելի համարձակ էր գոնե հարցը լսելու ու դրան պատասխանելու առումով: Նրան հարցն ուղղեցի հետեւյալ կերպ. «Երբ հայկական կողմը մեղադրում է Հունգարիայի կառավարությանը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար, վերջինս պատասխանում է, թե գործել է միջազգային օրենքներին համաձայն եւ ոչ մի խախտում չի արել: Երբ հայկական կողմն ու միջազգային հանրությունը մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը, վերջինս նույնպես պատասխանում է, թե չի խախտել միջազգային որեւէ օրենքը, ոչ էլ Սահմանադրությունը, որը նախագահին տալիս է ներման իրավունք եւ հենց այդպես էլ վարվել է Ադրբեջանը: Բոլորը, ստացվում է, ճիշտ են վարվել, իսկ մարդասպանը ազատության մեջ է ու հերոսացված: Ես Ադրբեջանից ակնկալիք չունեմ: Ակնկալիք չունեմ նաեւ նրա հասարակությունից, որը մեծարման ու հերոսացման միջոցառումներ կազմակերպեց մարդասպանի համար: Բայց ակնկալիք ունեմ Հունգարիայից, որի հասարակությունը, ի տարբերություն իր կառավարության, այդ խայտառակության համար ներողություն խնդրեց Հայաստանից ու նրա ժողովրդից: Ինչպե՞ս է պատրաստվում Հունգարիայի կառավարությունը լուծել այս խնդիրը եւ վերականգնել նորմալ հաաբերությունները Հայաստանի հետ»:

Հունգարացի դիվանագետը հատկապես նեղվեց, երբ հավասարության նշան դրեցի Ադրբեջանի ու Հունգարիայի միջեւ. «Ես հասկանում եմ հարցի բարոյական-զգացմունքային կողմը եւ հայերի զգացողությունները այս հարցով: Դուք հավասարության նշան դրեցիք Ադրբեջանի ու Հունգարիայի միջեւ, բայց մենք չենք ասում, թե ամեն ինչ ճիշտ է: Ադրբեջանն է խախտել միջազգային իրավունքը՝ անհապաղ ազատ աձակելով արտահանձնված հանցագործին, ով սահմռկեցուցիչ հանցագործություն կատարեց»: Սրտնեղելուց հետո սկսեց արդարանալ, թե այդ դեպքից հետո «7 տարի շարունակ Ադրբեջանցի ցանկացած պաշտոնյա հունգարացի իր գործընկերոջ հետ հանդիպելիս օրակարգում առաջին հարց դնում էր հենց արտահանձնման խնդիրը: Հունգարիան չէր համաձայնում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը գրավոր երաշխիք չէր տալիս այն մասին, որ հանցագործն արտահանձնվելուց հետո կշարունակի կրել իր պատիժը: Եւ ահա անցած տարի նա գրավոր ստանձնեց այդ երաշխիքը, սակայն, նաեւ խախտեց այն»:

Հունգարացի դիվանագետի այդ արդարացմանն ի պատասխան էլ հնչեց հաջորդ հարցս. «Եթե գտնում եք, որ Ադրբեջանը խախտել է իր ստանձնած միջազգային պարտավորությունը Հունգարիայի առջեւ, այդ դեպքում գոնե կարող եք ետ պահանջել մարդասպանին, որպեսզի նա իր պատիժը շարունակի կրել Հունգարիայում: Վերջին հաշվով հանցագործությունը կատարվել է Բուդապեշտում, արդարադատություն իրականացրել է Հունգարիայի դատարանը, եւ եթե Ադրբեջանը ունակ չէ կատարել իր միջազգային պարտավարությունը այդ արդարադատության իրականացումը շարունակելու առումով, դուք կարող եք եւ պարտավոր եք ետ պահանջել ոճրագործին: Դա նաեւ կլինի այն քայլը, որը աննկատ չի մնա Երեւանի կողմից: Մինչդեռ Հւնգարիայի կառավաությունն անգամ ներողություն չխնդրեց տեղի ունեցածի համար...»

Այս դիտարկումից հետո դիվանագետը լռեց ու այլեւս չշարունակեց... Նրա լռությունը ինչ-որ տեղ հասկանալի էր, քանի որ դա քաղաքական որոշման առարկա է, իսկ նա իշխող կուսակցության անդամ չէր ու չէր կարող խոսել նման հնարավոր քայլի մասին:

Այդուամենայնիվ, կարծում եմ, հունգարացի դիվանագետն իրենից բարձր ղեկավարությանը կփոխանցի մեր բանավեճը, ու այն, որ հայերի համար անմոռանալի ու աններելի քայլ է կատարվել Հունգարիայի կառավարության կողմից, եւ անգամ միառժամանակ անց, առանց խնդրին լուրջ ուծում տալու հնարավոր չի լինի վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ որ ավելի կարեւոր է՝ վերականգնել հայերի խարխլված հավատը եվրոպական երկրի արդարադատության, Հունգարիայի իշխանությունների հանդեպ:

Այդ զրույցից հետո նաեւ չեմ կարող մոռանալ հունգարաց պաշտոնյայի ասածը այն մասին, որ 7 տարի շարունակ Իլհամ Ալիեւը հանձնարարել է իր դիվանագետներին լուծել այդ խնդիրը ու այն առաջին հարց դարձնել Բուդապեշտ-Բաքու հարաբերություններում: Իսկ դա պատահականությունների շարքից չէ, եւ նշանակում է, որ ակնհայտորեն Ալիեւի ռեժիմն ինչ-ինչ առնչություններ ունեցել է սպանության հետ (սրա մասին անցած տարի գրել եմ «Հետք»-ում տպագրած իմ հետաքննական շարքում) ու նաեւ պարտավորություն՝ տեր կանգնելու ոճրագործին, ինչը նա չի անում հաստատապես այլ հանցագործների պարագայում: Ու նաեւ Ալիեւը չափազանց մեծ գին է վճարել հրոսակի համար:

Ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված եղել Բուդապեշտում հայկական պաշտպանական կողմն ու ՀՀ ՊՆ-ը գործի քննության ժամանակ՝ չնկատելով այդ առնչակցությունը, որը անգամ գործով տրված ցուցմունքներից է երեւում, ինչպես որ չեմ հասկանում, թե ինչպես հայկական դիվանագիտությունը չկարողացավ կանխել արտահանձնումը:

Ի դեպ, երեկոյան զբոսանքի ժամանակ հունգարացի ընկերներիցս մեկին, ով առնչություններ ունի իշխող կուսակցության հետ, հարցրեցի. «Անցած աշնանը խոսվում էր այն մասին, թե արտահանձման դիմաց Բաքուն մեծ ներդրումներ է կատարելու Հունգարիայում: Կատարվեցի՞ն ներդրումները»: Ընկերս ժպտաց՝ «Աղմուկն այնքան մեծ էր, որ չարվեցին»:

Իսկ ընդհանրապես, ամեն քնելիս Գուրգեն Մարգարյանին հիշում էի: Մի տեսակ վախ կար բուդապեշտյան գիշերներից, թեպետ խմբում ադրբեջանցի չկար... Ու այդ վախը ցանկացածն է ունենալու, քանի դեռ արադարությունը վերականգնված չէ, իսկ հունգարական կառավարությունն էլ չի վերականգնել իր արդարադատությունը....

11 հուլիսի 2013թ.
Բուդապեշտ»։

Ստյոպա Սաֆարյանի բլոգից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ)
Ամենադիտված