«ՀՅԴ վերնախավը նույն համառությամբ է կպած իր ձախողած աթոռին, ինչպես մեր վարչապետը` սեփականին»
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը Facebook սոցցացնի իր էջում գրել է.
«Երբ ՀՅԴ ն պահանջում է վարչապետի հրաժարականը,հիմնավորելով այն տնտեսական քաղաքականության և բարեոփոխումների ձախողմամբ՝ լրիվ հասկանալի և ընկալելի է: Նույնիսկ ՀՀԿ ականները ուղղակի և անուղղակի ընդունում են այդ ձախողումը:
Սակայն եթե կա սկզբունք՝ ձախողածը պետք է հեռանա,ապա անհրաժեշտ է փաստել,որ ՀՅԴ ղեկավարությունը վերջին տարիների գրեթե բոլոր ընտրությունները ձախողել է: Հետևաբար հետևելևով վարչապետի հրաժարականը պահանջելու սեփական քաղաքական սկզբունքին, ՀՅԴ ղեկավարությունը նույնպես պետք է հրաժարական տար, ճանապարհ բացելով թարմ ուժերի:
Բայց տպավորություն է, որ ՀՅԴ վերնախավը նույն համառությամբ է կպած իր ձախողած աթոռին, ինչպես մեր վարչապետը սեփականին: Եվ հասարակության կարծիքի վրա էլ նրանք նույն բանն են անում: Չարժե ասել՝ ինչ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան