Երևանում քննարկվեց Եվրամիություն - Հայաստան էներգետիկ համագործակցությունը
Տնտեսություն
Հոկտեմբերի 26-ին, Երևանում տեղի ունեցավ "ԻՆՈԳԵՅԹ"-ը և Էներգետիկ Համաժողովը Հայաստանի Հանրապետությունում. տեղեկատվական միջոցառում և կլոր սեղան: Այն նվիրված էր "ԻՆՈԳԵՅԹ" ԾՐԱԳՐԻ և ԷՆԵՐԳԵՏԻԿ համայնքի պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային էներգետիկ համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկ շուկայի մոտարկմանը և էներգետիկ մատակարարումների անվտանգությանը:
Միջոցառումը կազմակերպված էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, "ԻՆՈԳԵՅԹ"-ի տեխնիկական քարտուղարության և Էներգետիկ համաժողովի քարտուղարության հետ համատեղ:
"ԻՆՈԳԵՅԹ" ծրագիրը հանդիսանում է Եվրամիության և ԵՄ արևելյան գործընկերության երկրների (ներառյալ՝ Հայաստանի) և Կենտրոնական Ասիայի երկրների միջև էներգետիկ քաղաքականության ոլորտում իրականացվող հիմնական նախաձեռնությունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում