Սարկոզին դժգոհ է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի վերաբերյալ Ֆրանսիայի արտգործնախարարի դիրքորոշումից
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահի և Արտաքին գործերի նախարարի միջև կոնֆլիկտ է առաջացել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունման պատճառով։
Սարկոզին իր դժգոհությունն է հայտնել այդ օրենքի վերաբերյալ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարի դիրքորոշման առումով։
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Լյուպեն ի սկզբանե դեմ էր արտահայտվել Սենատի կողմից օրենքի քննարկման մասով՝ հայտարարելով, որ դա կվնասի Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերություններին։
Նախագահ Սարկոզիի հետ հանդիպումից հետո Ալեն Լյուպեն հայտարարել է, որ այլևս չի խոսելու այդ հարցի մասին, հաղորդում է France 24-ը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում