Եգիպտոսի տապալված նախագահի կողմնակիցները հավաքվում են Կահիրեում` բողոքի ցույցի
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արևելյան հատվածում հավաքվում են «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման ցուցարարները, որոնք բողոքի ակցիա են կազմակերպում` ի աջակցություն տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի: Շարժման լոզունգն է «Միասին` ընդդեմ արյունալի ռազմական հեղաշրջման. մեջբերում է Интерфакс-ը:
Ակցիային մասնակցելու համար երկրի տարբեր քաղաքներից Կահիրե են ժամանում Մուրսիի կողմնակիցները:
Կոնկրետ որտեղ է հիմա գտնվում «Մուսուլման եղբայրների» տապալբված առաջնորդը, հայտնի չէ: Սակայն կարծիք կա, որ նա թաքնվում է Կահիրեի Հանրապետական գվարդիայի շենքում, որի շուրջ շաբաթվա սկզբում բախումներ էին տեղի ունեցել Մուրսիի կոմնակիցների և հակառակորդների միջև, ինչի արդյունքում զոհվել էր 50-ից ավել մարդ:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը