Համընդհանուր շանտաժի նոր ձև` կարտագաղթեմ
Բլոգոսֆերա
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իսկ հիմա օրինակները.
1. Շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ ԵԹԵ ՉԹՈՂՆԵՔ, ՈՐ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՈՌՆԱԼ ԵԹԵՐՈՒՄ՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ
2. Չինովնիկներ՝ Եթե չթողնեք, որ մենք շարունակենք ԼԱՓԵԼ՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ
3. Երեխաներ՝ Եթե մեզ I-PHONE կամ I-PAD չառնեք՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ
4. Զբոսաշրջիկներ՝ Եթե չթողնեք գնանք Անթալիա՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ
5. Նախարարություններ՝ Եթե մեզ Վերահսկիչը շարունակի ստուգել՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ
6. ՀՀԿ՝ եթե ընտրությունները չկեղծենք ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ
7. ԲՀԿ՝ եթե չմտնենք կոալիցիա՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ
8. ՀԱԿ՝ Եթե ԲՀԿ-ն մեզ բանի տեղ չդնի՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ
9. Նիկոլ Փաշինյան՝ Եթե Լևոն Զուրաբյանը մնա խմբակցության ղեկավար՝ ՀԱԿ-ից ԿԱՐՏԱԳԱՂԹԵՄ
9. ՀՅԴ՝ Եթե վարչապետը մեզ պատերազմ հայտարարի՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ
10. Ժառանգություն՝ Քանի Տարոնը քաղաքապետ է՝ պերմանենտ ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
11. Րաֆֆի Հովհաննիսյան՝ Եթե չբարևեք՝ ԿՆԵՐԳԱՂԹԵՄ
12. ՕԵԿ՝ կԱԽՔագաղթեմ»:
Ցուցակը կարող եք շարունակել


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան