«Է՜հ, այս ուր հասանք…» (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Նորիկ Քեշիշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս ինչ վայնասուն է բարձրացել լրատվամիջոցներով. «Հենոն թուրքին փաթաթվեեեե՜ց, մեզ խայտառակեեեե՜ց…», «պղծվել է հայի…», «ինչպես կարելի է», «թասիբ չունենք …» ու նմանատիպ մառազմի հասնող անհեթեթություններ: Բանը հասավ նույնիսկ ազգի դավաճան պիտակավորմանը:
Երկար ժամանակ չարչրկվեց ու շահարկվեց երիտասարդ ու տաղանդաշատ Հենրիխ Մխիթարյանի անունը: Լրագրողները նրան «Բարսելոնայից «տեղափոխեցին «Լիվերպուլ», հետո «Արսենալ», հետո` փախուստ «Շախտյորից»…ՈՒ այդպես շուրջ երկու ամիս:
Կարծես ֆուտբոլիստի անվան շուրջ ծավալված խոսակցություններն ու ասեկոսները համարվեցեցին փակված թեմաներ, երբ նա հայտվեց Դորտմունտի «Բորուսիայում»: Նաեվ ուրախացանք, հպարտացանք, որովհետեվ Էդգար Մանուչարյանից հետո Հենրիկը երկրորդ հայ ֆուտբոլիստն է, ով խաղում է եվրոպական գրանդ ակումբներում:
Իսկ «Բորուսիա» - «Բազել» ընկերական խաղի ուղիղ եթերի ցուցադրման ընթացքում վերջապես թեթեվացած շունչ քաշեցինք: Հենրիխ Մխիթարյանը իր նորամուտն նշելով «Բորուսիայի» կազմում եվ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում, 11-րդ րոպեին աչքի ընկավ գոլային փոխանցմամբ, իսկ 27-րդ րոպեին իր առաջին գոլն գոլը խփեց:
Հետո…Հետո Հենրիկ Մխիթարյանը «ճակատագրական սխալ» է թույլ տվել …Գոլ խփելուց հետո գրկախառնվել է իրեն փոխանցում կատարած թուրքի հետ: Սարսափելի սրբապղծություն է կատարվել, պղծվել է հայի ինքնությունը, հիմի մենք ո՞նց ենք ապրելու։
Հետաքրքիր է, գոլի ուրախությունը իր թիմակիցների հետ կիսվել ցանկացող, գոլի փոխանցման հեղինակ թուրք ֆուտբոլիստին ինչ պիտի ասեր Հենրիկը: Երեվի… «Մոտիկ չգաս, դու թուրք ես…, գիտես քո պապերը սպանել են իմ պապերին, չհամարձակվես գրկախառնվել ա՜յ անօրեն..» Երեվի այդպես…
Էձհ, այս ուր հասանք…»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան