«Պետք չէ քննարկել Արմինկայի անձը»
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ես երբեք Արմինկայի երգերը չեմ լսել /եթե հարցնեք, թե ինչ երգեր ունի, անգամ դրանցից մեկը չեմ կարող թվարկել/, նրա երկրպագուն չեմ: Բայց հաստատ չեմ ուրախանում, որ նա խոսում է երկրից հեռանալու իր մտադրության մասին: Իր երեխայի ապագայի ու հեռանկարի մասին մտահոգվելու եւ խոսելու իրավունք ունի ցանկացած ոք` լինի շատ թե քիչ ճանաչված արվեստագետ, թե սովորական մարդ: Արմինկայի հարցազրույցում դառը ճշմարտություն կա, եւ եթե այն չենք ընկալում որպես արվեստի բնագավառի մարդու խոսք, ապա գոնե ընկալենք իբրեւ սովորական քաղաքացու բարձրացրած ահազանգ: Եթե Արմինկան կարող է հարցազրույց տալ, խոսել դրա մասին ու նոր հեռանալ հայրենիքից, հարյուր հազարները առանց դա անելու են հեռանում: Հետեւաբար, պետք չի քննարկել նրա անձը, այն ինչ ասում է Արմինկան, շատերը մտածում են դրա մասին, շատերը դրա մասին խոսում են իրենց տներում, բակերում: Այ դրա մասին է պետք մտահոգվել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան