«Ա՛յ Արմինկա ջան, էն ժամանակ չէի՞ք մտածում, որ առաջնորդները երկիրը գժի պես չեն սիրում»
Բլոգոսֆերա
Մկրտիչ Իսրայելյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Արմինկան ասում է. «Հայաստանը չունի առաջնորդ, որը գժի պես սիրում է իր երկիրը»։ Ասա մեծ աղջիկ ես չգիտես, որ երկիրը գժի պես սիրող առաջնորդ ունենալու համար նախ պետք է, որ առաջին հերթին երկիրը գժի պես սիրես դու, քո նմանները ու մնացած բոլորը: Էդ ժամանակ հաստատ երկիրը գժի պես չսիրող առաջնորդ երբեք չենք ունենա.....
Գնում ես երկրից, գնա՛, բարի ճանապարհ...չեմ հասկանում ինչ կարիք կա ձեւականությունների հետեվից ընկնել ու գնալուդ պատճառը փնտրել առաջնորդների, իշխանության, ընդդիմության ու մյուս մարդկանց երկրի նկատմամբ սիրո չափանիշների մեջ.....
Հ.Գ. Բա չասես այ Արմինկա ջան էն ժամանակները, որ դու ու մյուս երգիչները երկիրը գժի պես չսիրող առաջնորդների կազմակերպած համերգների ժամանակ երգելու փոխարեն գոռում էիք «չեմ տեսնում ձեր ձեռքերը» չէիք մտածո՞ւմ, որ առաջնորդները երկիրը գժի պես չեն սիրում, թե՞ էն ժամանակ երկրից գնալու գործը դեռ չէր կպել….»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան