Հելսինկյան ասոցիացիայի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Զորակոչի ընթացքում ցանկացած զինակոչիկի հետ առարկայական խնդիրների դեպքում տարբեր հասարակական կառույցներ այդ թվում նաև նշված գրասենյակը մեզ դիմել են և ստացել հստակ պատասխաններ:
Հելսինկյան ասոցիացիայի կողմից կատարած հայտարարությունը քանի որ կատարված է առանց որևէ փաստարկների անհիմն է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին անթույլատրելի են այդ հայտարարության մեջ թույլ տված որոշ գնահատականներ և ընդհանրացումներ որակումներ, այդ թվում նաև ՀՀ ԶՈւ-երը վարկաբեկող բնույթի:
ՀՀ ՊՆ-ը հայտնում է որ առողջական վիճակի համար ոչ պիտանի ճանաչված անձանց ծառ զորակոչելը հանդիսանում է հանցագործություն, իսկ այդ մասին չհիմնավորված և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների տարածումը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան