«Իրանը կոշտ պատասխան կտա ցանկացած թշնամու». Իրանի հոգևոր առաջնորդ
Իրան
Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին հայտարարել է, որ Թեհրանը կոշտ պատասխան կտա իր դեմ ուղղված ցանկացած հարձակման։
Ըստ Համենեի՝ Իրանի վրա հարձակումն առաջին հերթին վատ կանդրադառնա ԱՄՆ–ի վրա։ Բացի այդ, ինչպես ընդգծել է հոգեւոր առաջնորդը, Իրանի դեմ սպառնալիքները և պատժամիջոցները չեն կարող ստիպել Թեհրանին հրաժարվել իր միջուկային ծրագրից, հաղորդում է BBC Russia–ն։
Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկյան ԶԼՄ-ներում լայն տարածում էր ստացել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի՝ Իրանի վրա մոտակա ամիսներին հարձակվելու հավանականության մասին արած հայտարարությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ