Թուրքիայում այս գիշեր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև. կան վիրավորներ
Թուրքիա
Հուլիսի 14-ի գիշերը Թուրքիայի խոշորագույն քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Հաթայում, մեծամասշտաբ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև. հայտնում է Agence France-Presse-ը:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը գործի է դրել ջրցան մեքենաներ, արցունաքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Ստամբուլում շուրջ 1000 ցուցարար փորձել է դուրս գալ Թաքսիմ հրապարակ, սակայն այդ փորձը կասեցվել է Իսթիքլալ պուրակի մոտակայքում:
Ինչպես հստակեցնում է Deutsche Welle-ն, Թաքսիմ հրապարակի մատույցներում ցուցարարներին և լրագրողներին դիմավորել են փայտե մահակներով զինված անձինք` ենթադրաբար Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կողմնակիցները:
Անկարայում բախումների արդյունքում վիրավորվել է 100 մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)