Թե ինչու Պետրոս Ղազարյանը փախավ Սևանից
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ապե 2 հազար դրամ:
Ի՞նչը:
Փողը ապե:
Ի՞նչի համար:
Իմ հարցը չհասկանալով,անկենդան հագուկապով և կենդանու հայացքով նայում է վրաս:
Խոսքը Սևանի լողափի մասին է:Պատկերացնում եք,կանանց մի մասը լողանում էր շորերով,մյուս մասը արևածաղիկ չրթելով խորոված բանջարեղենն էր կլպում :Մի քանի ջահել աղջիկ չրթում էին հենց Սևանի մեջ:
Ամեն երկրորդ ավտոյից ռաբիզն ու բլատնոյ երգերը խորովածի ծխից,մսային և սպիրտային հոտերից առանց այդ էլ գաղջ օդը դարձնում էին էլ ավելի անտանելի:
Իսկ ամնաանտանելին այս ամենից հաճույք ստացող մարդկանց զոմբիացած կերպարներն էին:Որով հետեև մենակ զոմբիական մշակույթում մարդը կարող է չզզվել նման միջավայրից:
Մոռացա ասել մտել էի առաջին իսկ պատահած լողափը: Շորերս հավաքեցի ու բառիս բուն իմաստով փախա: Կարծես փախնում էր արաբաթուրքական հետապնդումից: Ասեցի քշեմ Դիլիջան,Դիլիջանի մաքուր օդն ու աուրան հաստատ կցրեն մշակութային շոկս:
Դիլիջանի թունելում, չգիտես ինչու, ռուսերենով բարձրաձայնում էին,որ զգույշ քշեմ: Լավ հասկացանք մեր անվտանգության գլխավոր երաշխավորը ռուսներն են, բայց մի՞թե այդ աստիճան:
Անկեղծ ասած մինչև հիմա ռացիոնալ պատճառ չեմ կարողանում գտնել,ինչու մեր միակ նորմալ թունելում պետք է ռուսերեն մեզ զգուշացնեն:
Միգուցե որ վախենանք և զգո՞ւյշ քշենք:ՃՃՃ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան