ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության պետը հրաժարվում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել մահացած զինծառայողի դեպքի մասին
Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո ծառայության պետ Սենոր Հասրաթյանը Լուրեր.com-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ հավելյալ տեղեկատվություն տրամադրել ՊԲ պաշտոնական կայքում զետեղված այն հաղորդագրության վերաբերյալ, որ փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը:
Հատկանշական է, որ թեև զինծառայողը մահացել է երեկ, սակայն մամլո հաղորդագրությունը ՊԲ պաշտոնական կայքում զետեղվել է այսօր ժամը 20:00-ին:
Հաղորդագրությունում նաև ասված չէ, թե որ հոդվածի հատկանիշներով է հարուցվելու քրեական գործը: Քանի որ հաղորդագրությունում ոչինչ ասված չէ հակառակորդի կողմից արձակված կրակոցի մասին, ենթադրվում է, որ հերթական անգամ գործ ունենք սահմռկեցուցիչ միջադեպի հետ:
Ըստ շրջանառվող տեղեկությունների, քննարկվում է ինքնասպանության հասցնելու վարկածը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան