«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատացած լինի՝ չունի իր թիկունքում կանգնած պետություն»
Բլոգոսֆերա
Արմինե Վարդանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ողջ ինտերնետը հեղեղված է Հրաչյա Հարությունյանի մասին հրապարակումներով ու գրառումներով: Հասարակությունը պետական գերատեսչություններից սպասում է կոնկրետ արձագանք, գնահատական՝ հայ վարորդին անարժանապատիվ վերաբերվելու առնչությամբ, սակայն մինչ այժմ նախաձեռնություն կա միայն ՄԻՊ-ի կողմից: Նույնիսկ հասարակական կազմակերպություններն են պատրաստ քայլեր ձեռնարկել, մինչդեռ մեր Արտգործնախարարությունը մինչ այժմ հայտարարել է, որ զբաղվում են այդ հարցով, մեկ էլ՝ Հարությունյանը հագուստի կարիք չունի ու ապահովված է փաստաբաններով:
Նախարարությունն զբաղված է լրատվամիջոցներին մանր-մունր ինֆորմացիա տրամադրելով, մինչդեռ նրա դերը, որքան տեղյակ եմ, դա չպետք է լիներ: Շարմազանովն էլ հայտարարեց, թե որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վարվել: «Իրավունք չունի» ու վե՞րջ: Բայց իրավունք է վերապահել ու վարվել է: Էսքանն է՞ր ձեր արձագանքը:
Այս դեպքն ապացուցում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատացած լինի՝ ցանկացած պարագայում իր մեջքն անպաշտպան է, չունի սեփական թիկունքում կանգնած պետություն»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան