Բեդվիններն ազատ են արձակել առևանգված ամերիկուհիներին
ԱՄՆ
Ազատ են արձակվել Սինայի թերակղզում բեդվինների կողմից առևանգված երկու ամերիկուհիներն ու նրանց եգիպտացի էքսկուրսավարը։ «Associated Press»-ի փոխանցմամբ՝ նրանցից ոչ ոք չի տուժել։
Լրատվական գործակալությունը նշում է, որ գերիներն ազատ են արձակվել եգիպտական իշխանությունների և տեղական բեդվինների ցեղերի առաջնորդների միջև կայացած բանակցություններից հետո։ Ազատ արձակվելուց հետո, զբոսաշրջիկներին տեղափոխել են Շարմ–էլ–շեյխ, որտեղ նրանց հետ է հանդիպել Սինայի նահանգապետը։
Հիշեցնենք, որ նրանց առևանգել էին փետրվարի 3-ի ցերեկը, երբ նրանք ևս 2 հոգու հետ ուղևորվել են Շարմ–էլ–շեյխ։ Ենթադրվում էր, որ առևանգության միջոցով բեդվինները փորձել են գումար պահանջել, սակայն թե դա իրականություն է դարձել, թե ոչ՝ չի հաղորդվում։
2011թ–ի փետրվարին՝ Եգիպտոսում, Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալման հետևանքով եգիպտական կառավարության իշխանությունը Սինայի թերակզղում բավականին թուլացել է և փաստացիորեն այստեղ իշխում են տեղական բեդվինների ցեղերը։ Վերջիններիս զինված ներկայացուցիչներն, իրենց հերթին, հաճախակի հարձակումներ են գործում օտարերկրյա քաղաքացիների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)