1/4 մլրդ դոլար՝ նկարի համար
Աշխարհ
1895 թվականին Պոլ Սեզաննի կողմից նկարված «Խաղաթուղթ խաղացողները» կտավը 250 մլն դոլարով գնել է Քաթարի թագավորական ընտանիքը։ Դրանով իսկ՝ Սեզաննի կտավը դարձել է ամենաթանկարժեք արվեստի ստեղծագործությունը, որը վաճառվել է աճուրդի ժամանակ։ Այս մասին է հայտնել «Vanity Fair» ամսագիրը։
Հոդվածի հեղինակ Ալեքսանդրա Պիրսը գրել է, որ կտավի գնի ու գնորդի մասին տեղեկությունները նա ստացել է տարբեր աղբյուրներից։ Պիրսի խոսքերով՝ կտավի նախկին սեփականատեր, հույն միլիարդատեր Գեորգ Էմբիրիկոսը որոշել էր այն վաճառել դեռևս 2011–ի ձմռանը։ Սկզբում գնորդները երկուսն էին՝ արվեստի գործերի առուվաճառքով զբաղվող Ուիլյամ Ակվավելլան և Լարրի Գագոսյանը, որոնք պատրաստ էին վճարել մոտ 220 մլն դոլար։ Սակայն, Քաթարի թագավորական ընտանիքն արդյունքում ավելին է առաջարկել։
Այս պահին ամենաթանկարժեք կտավը, որը վաճառվել է բաց աճուրդների ժամանակ, Պաբլո Պիկասոյի կտավն է, որը 2010 թվականին վաճառվել է 106.4 մլն դոլարով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ