Ռուսաստանը հրաժարվել է հաստատել Սիրիայի նկատմամբ սահմանվող մեղմացված պատժամիջոցները
Ռուսաստան
Մոսկվան պատրաստ չէ սատարելու ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի վերաբերյալ ընդունված բանաձևը, որը մեղմացվել էր ռուսական կողմի առարկությունների պատճառով։ «Այս ամենը բավական չէ, որպեսզի մենք կարողանանք հավանություն տալ բանաձևին»,– հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների կողմից որոշ մտահոգություններ նախագիծը հաշվի առնում է, բայց տեքստի բովանդակությունը վստահություն չի ներշնչում Մոսկվային և ավելացրել, որ ռուսական կողմը պատրաստ է հաջորդ մի քանի օրերի ընթացքում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը: Սա նշանակում է, որ վաղը կամ մյուս օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւի վերաբերյալ քննարկումներ չեն լինի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)