Թագուհի Ելիզավետա 2–րդն ազատվում է սթրեսից՝ մարգերը մշակելով
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Ելիզավետա 2–րդը սթրեսից ազատվում է՝ ծաղիկների մարգերը մշակելով։ Երբ նրան հարկավոր է լինում հանգստանալ, նա առանձնանում է այգում և ակտիվորեն «պայքարում» մոլախոտերի դեմ։ Այդ մասին պատմել է ամերիկացի լրագրող և կենսագիր Սելլի Բեդել Սմիթը։
Հիմնվելով թագուհու մտերիմների հետ բացառիկ հարցազրույցների վրա՝ Սելլի Սմիթը գրել է «Թագուհի Ելիզավետան» գիրքը։ Գրքում թագուհին ընթերցողներին ներկայացված է իբրև առեղծվածներով պարուրված պատմական անձնավորություն, որին հատուկ չէ ոչ մի մարդկային բան։ Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС» լրատվական գործակալությունը, գիրքը շուտով կհայտնվի վաճառքում՝ ունենալով իսկական «բեստսելեր» դառնալու բոլոր հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ