«Շուշան Պետրոսյանն ադրբեջանցիների ջրաղացին ջուր է լցնում» (լուսանկար)
Բլոգոսֆերա
Հասմիկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ձեռքիս տակ ընկավ Շուշան Պետրոսյանի լուսանկարը, որ տեղադրել է իր ֆեսբուքյան էջում: Հասկացա, որ մի բան այն չէ: Մի ամբողջ հայրենասեր հայ ազգը մի բան էր շեյր անում FB-ում` Շուշանը տեղադրեց իր լուսանկարը… «Ստեփանակերտի մոտ, Խանքենդիում»!
Ինչպես գիտենք Խանքենդի ադրբեջանցիները են անվանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Սա իհարկե բոլորի համար շոկ էր, քանի որ Շուշան Պետրոսյանը ահագին մարդու համար քայլող հայրենասիրության տիպար է:
Փաստորեն Ստեփանակերտը տեղորոշելու համար չկա հայկական, գոնե չեզոք էջ, որին էլ կարելի է հղում տալ: Բայց արդյո՞ք այդ դեպքում արժե ակամա «ադրբեջանական տարածքներում» հայտնվել: Կամ Շուշանը տեղյակ չի, որ Խանքենդին ադրբեջանցիների համար Ստեփանակերտն է, կամ էլ տեղյակ է, բայց նշանակություն չի տալիս դրան, ինչն ուղղակի աններելի է: Բա մի ամբողջ երկիր օրենսդիր մարմին ես ներկայացնում:
Նման թյուրիմացությունները հենց Շուշանի կողմից անընդունելի են: Սա կոչվում է` ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնել: Պատկերացնու՞մ եք, դրանց ձեռքն ընկնի ու հասկանան` ինչն ինչոց է, ոնց կուրախանան: Մի ժամանակ առաջ էլ Շուշան Պետրոսյանը Armenia.az կայքին էր like տվել, հետո ասել, թե պարզապես չի կողմնորոշվել, որ դա ադրբեջանական կայք է: Մի տեսակ շատ են զուգադիպությունները, բայց դե հավատանք, որ կրկին սխալմունք է եղել»:



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան