Հաքերները գաղտնազերծել են ԿՀՎ–ի և Սկոտլանդ Յարդի միջև քննարկումները
Աշխարհ
Anonymous հաքերական ցանցը հրապարակել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության և Սկոտլանդ Յարդի կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների՝ հաքերական հարձակումների դեմ միջոցառումների թեմայով վիդեոկոնֆերանսի ձայնագրությունները։ Ձայնագրության մեջ նշվում է Anonymous և մեկ այլ հաքերական խմբի, նրանց դեմ ծրագրվող ձերբակալությունների ժամկետների և ոստիկանության ձեռքում գտնվող տվյալների մասին։
Բացի այդ, հաքերները հրապարակել են ԿՀՎ–ի էլեկտրոնային փոստի հասցեն, որում եղել են այդ քննարկման մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեները։
ԿՀՎ–ից հաստատել են գաղտնալսումների փաստը և ներքին հետաքննություն են սկսկել։
«Այս տեղեկատվության մասին իմացել են միայն քննարկման երկու կողմերի մասնակիցները, որոնցից մեկը գաղտնի դուրս է հանել այդ տեղեկությունը։ Ներքին հետաքննությունն է անցկացվում՝ տեղեկությունը տարածողին հայտնաբերելու համար», – ասված է ԿՀՎ հաղորդագրությունում։
Համաձայն հաքերների հրապարակման՝ գաղտնազերծված ձայնագրության տևողությունը 17 րոպե է և կատարվել է հունվարի 17–ին։ Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես է հաքերների ձեռքն ընկել այդ ձայնագրություը, հաղորդում է Reuters–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ