Ուղևորավարձն ավելացավ 50 %-ով, քանի որ որոշում կայացնողների մի մասը գծատեր են
Բլոգոսֆերա
Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սխալ ուղղությամբ եք մտածում, ժողովուրդ ու ասեմ, թե ինչու՞: Կհիշե՞ք, որ ի սկզբանե որոշվել էր թանկացնել միայն գազով աշխատող երթուղայինների ողևորավարձը՝ դիզելով աշխատող ավտոբուսների գինը թողնելով անփոփոխ: Հետո որոշ "քննարկումներից" հետո որոշվեց, որ նման մոտեցումն "անընդունելի" է և պիտի թանկացվեն վերգետնյա տրասպորտի բոլոր տեսակների ուղևորավարձերը: Ու հենց հիմա բոլորը սխալվում են, երբ սկսում են հաշվարկել, թե ինչու՞ գազը թանկացավ էսքան տոկոսով, դիզելային վառելիքի գինն առհասարակ չփոփոխվեց, իսկ ուղևորավարձը ավելացավ 50 տոկոսով: Բացատրեմ: Որովհետև էսօրվա դրությամբ իշխանություն ունեցող ու որոշում կայացնողների մի մասը գծատեր են: Իսկ քանի որ թքած ունեն ուղևորների փոխադրման հարմարավետության վրա՝ շարունակում են գծերը սպասարկել պայթած Գազելներով (5 համար երթուղայինը ձեզ օրինակ): Հետևաբար, եթե ավտոբուսների գները մնային անփոփոխ, սույն պարոնների բիզնեսը պայթելու էր, քանի որ ուղևորահոսքը շեղվելու էր դեպի ավտոբուսներ: Արդյունքում, շահեցին բոլորը, բացի մեզնից՝ հասարակ մահկանացուներից: Էնպես որ, անիմաստ հանրահաշիվը թարգեք, մեկ ա օգուտ չի տալու»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան